Բավ է պառակտվել
11-03-2017 14:07

Շրջափակելով Հայաստանի հետ սահմանը Թուրքիան արդյունավետ ձևով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասից. ՊՆ

Շրջափակելով Հայաստանի հետ սահմանը Թուրքիան արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանից, այս մասին «Վալդայ» Միջազգային բանավեճային ակումբի. «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» անվանումը կրող արտագնա նստաշրջանին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով, Թուրքիան ոչ միայն շրջափակման մեջ է պահում Հայաստանը` փակելով երկաթուղային ուղիներն ու պետական սահմանը, ինչը ժամանակավրեպ է 21–րդ դարի համար, այլ նաև շատ հստակ և միանշանակ դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
«Թուրքիայի դիրքորոշումն ադրբեջանամետ է, իսկ նրանց վարած քաղաքականությունը հրապարակայնորեն կոչում են «Երկու պետությունների, մեկ ազգի քաղաքականություն», ինչն էլ բնականաբար լուրջ դժվարություններ է ստեղծում տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից Թուրքիայի ընկալման հարցում:
Ես գտնում եմ, որ շրջափակելով Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան պարզապես արդյունավետ կերպով ինքնամեկուսացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանից , որովհետև, չնայած Վրաստանի հետ լավ հարաբերությունների, և Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների առկայությանը, այսօր Թուրքիային տարածաշրջանային խաղացող անվանելը բարդ է»,- ասել է Սարգսյանը: