Բավ է պառակտվել
20-11-2019 18:37

Գրոհայինները կարող են Հայաստանի տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործել․ ԱԽ քարտուղար

Հայաստանն անընդհատ հետևում է միփազգային ահաբեկչության միտումներին և միշտ պատրաստ է ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանն: Այս մասին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին։

“Չնայած Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են բարենպաստ պայմաններ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և ահաբեկչության ֆինանսավորման համար, մենք հասկանում ենք, որ որպես տարանցիկ ճանապարհ, գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը”,- ասել է նա:

Ելնելով դրանից, ասել է Գրիգորյանը, Հայաստանը պատրաստ է արձագանքել իրավիճակի փոփոխությանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անց է կացվել “Վարձկան” օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը, որն ուղղված էր գրոհայինների վերաբաշխումն ու փոխադրումը կանխելուն: