Բավ է պառակտվել
19-10-2020 17:46

Մարտերը շարունակվում են, մեր հույսերը չարդարացան․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ ակտիվ աշխատանք է տարվում Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության մեխանիզմի ուղղությամբ: 
«Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվեցին, դա անընդունելի է»,– նշել է նա։
Լավրովը նշել է, որ այժմ ամենակարևորը,՝ անհապաղ դադարեցնելն է առճակատման հռետորաբանության սրումը, ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով:
Նախարարը նաեւ ասել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը շուտով կարող են համաձայնության գալ տարածաշրջանում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմի շուրջ:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, ներառյալ մեր Պաշտպանության նախարարությունը՝ առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ: Հուսով եմ, որ նման մեխանիզմը կհամաձայնեցվի շատ մոտ ապագայում », — ասել է նա:

Արմինե Գևորգյան