Բավ է պառակտվել
21-02-2021 12:57

Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Բայդենին աջակցել Արցախին և Հայաստանին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսի հարյուր անդամ ավելի քան քսան նահանգից կոչ են արել Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման ու Հայաստանի անվտանգության ուղղությամբ, տեղեկացնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA).

Պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է տարածաշրջանային ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցյալ աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հետևանքով, և առաջարկվում է շտապ միջոցներ ձեռնարկել հետևյալ ուղղություններով:

ԱՄՆ արտակարգ օգնություն, որը հնարավորություն կտա Արցախի ժողովրդին վերականգնել իրենց համայնքները և վերադառնալ բնականոն կյանքին՝ առանց հետագա արյունահեղությունից վախի;

ԱՄՆ-ի վերաներգրավում տարածաշրջանային կայուն կարգավորման որոնման մեջ, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա՝ պաշտպանելով Արցախի անվտանգությունը և բացառելով նոր պատերազմի բռնկումը,

ԱՄՆ կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության կարգավորման գործում նրա՝ որպես օրինական բանակցողի ճանաչում,

Առանցքային դերակատարում հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում;
Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Բաքվին ԱՄՆ օգնության կասեցում և Ազատության աջակցման մասին օրենքի 907-րդ հոդվածի կասեցման դադարեցում;

ԱՄՆ աջակցություն Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին օգնության ցուցաբերում;
Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: