Բավ է պառակտվել
23-08-2022 00:08

Հարցվածների ավելի քան 44 տոկոսը բացասական է վերաբերվել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին․ Gallup

Gallup International-ը հեռախոսային հարցում է անցկացրել, որի ժամանակ հարց է տրվել. «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը շնորհավորել են միմյանց Կուրբանի Բայրամի և Վարդավառի տոների առթիվ և ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»:

Հարցման արդյունքների համաձայն՝ 34,6%-ը կատարվածը գնահատել է խիստ բացասական, իսկ 9,8%-ը՝ ավելի շուտ բացասական։

Հարցվածների 9,4%-ը խիստ դրական է գնահատել զանգերը, ևս 21,8%-ը՝ ավելի շուտ դրական։

Միաժամանակ, հարցվածների 24,5%-ը դժվարացել է պատասխանել։

Ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին անցկացված հարցմանը մասնակցել է 1005 մարդ։

Հուլիսի 11-ին կայացած հեռախոսազույցի ընթացքում Փաշինյանը և Էրդողանը միմյանց շնորհավորել են Կուրբան Բայրամի և Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոների առթիվ։ Նրանք ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։