Բավ է պառակտվել
09-06-2023 15:30

Քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը բացասաբար է գնահատում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի խոսքերը

Սոցհարցման մասնակիցների ավելի քան 80 տոկոսը բացասաբար է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։

Gallup International Association-ի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 63,4%-ը միանշանակ բացասաբար է գնահատում վարչապետի հայտարարությունը, 18,5%-ը՝ բավականին բացասական։ Մասնակիորեն հավանություն է տալիս այս հայտարարությանը 5,4%-ը և լիովին պաշտպանում է հարցվածների 3,8%-ը: Իսկ հարցվածների 8,9%-ը չի կարողացել պատասխանել այս հարցին։

Միևնույն ժամանակ, քաղաքացիների ավելի քան 85%-ը անհնար է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի գոյությունն Ադրբեջանի կազմում՝ որպես ազգային փոքրամասնություն. հարցվածների 77,7%-ը դա համարում է բացարձակապես անհնար, 8,7%-ը՝ բավականին անհնար, 5,6%-ը՝ ավելի շուտ հնարավոր, 2,8%-ը՝ հնարավոր, իսկ 5,1%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Հեռախոսային հարցումն անցկացվել է մայիսի 27-ից 31-ը Հայաստանում, որին մասնակցել է 1100 հարցված։

Մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս՝ պայմանով, որ երաշխավորվեն Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը։

Արցախը Ադրբեջանին հանձնելու դեմ ստորագրել է շուրջ 537 հազար քաղաքացի․ ընդդիմադիր պատգամավոր
Քաղաքացիների 20%-ից քիչն է հավանություն տալիս Փաշինյանի գործունեությանը, հարցվածների մեծ մասը անհրաշեժտ է համարում արտահերթ ընտրությունները
Ադրբեջանը ձգտում է արտոնագիր ստանալ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանցիները կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան