Բավ է պառակտվել
27-09-2018 11:14

ԱՊՀ յոթ երկրների ավելի քան հարյուր ինքնթիռ սկսել է ՀՕՊ վարժանքները

Հինգշաբթի օրը ԱՊՀ յոթ անդամ - երկիր 100 ինքնաթիռի մասնակցությամբ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վարժանքներ են անցկացնում, հայտնել են լրագրողներին ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում։

Ըստ գերատեսչության տվյալների, Մոսկվայի ժամանակով 08։00-ին ավելի քան 130 հրամանատարական կետ և ԱՊՀ յոթ երկրների կառավարման կետ սկսել են ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում համագործակցության կատարելագործմանն ուղղված վարժանքները։

“Վարժանքներին մասնակցում է ՌԴ, Հայասատանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի ռազմական ուժերի կործանիչ ավիացիայի Սու-27, Միգ-29, Միգ-31,Յակ-130 ռմբակոծիչ ավիացիայի Սու-24, Սու-34, հարձակողական ավիացիայի Սու-25, հեռավոր ավիացիայի Տու-22, Տու-160, Տու-95 մոտ 100 ինքնաթիռ, Կա-27, Մի-8 ուղղաթիռներ, ինչպես նաև ռադիոտեխնիկական եւ զենիթահրթիռային զորքերի ստորաբաժանումները, որոնք նշված պետություններից առանձնացված են ՀՕՊ-ի միասնական համակարգում»,- տեղեկացվել է պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ վարժանքների ժամանակ մշակվելու են ՀՕՊ հերթապահ ուժերի գործողությունները ԱՊՀ-ի երկրների սահմանները խախտող օդանավերի դեմ, ինքնաթիռների առևանգման, ինչպես նաև վթարի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն տրամադրելու դեպքում։

Ինքնաթիռների անձնակազմերը յոթ երկրների օդային տարածքներում փախադարձ մանևրներ են կատարելու պետական սահմանները և օդային տարածքների օգտագործման կարգը խախտած ինքնթիռներն, ինչպես նաև առևանգված ինքնաթիռներ հայտնաբերելու նպատակով։

“Վարժանքներին մասնակցող ուժերի և ՀՕՊ միջոցների կառավարումն իրականացվում է Մոսկվայում տեղակայված օդային և տիեզերական կառավարման կենտրոնից”, - նշել են նախարարությունում։

Վարժանքն սկսվել է Արևելա-եվրոպական և Կենտրանական ասիական տարածաշրջաններում պայմանական օդային թշնամու ստուգիչ նշանակետերի հայտնաբերումից, որոնց “դերում են Տու-160, Տու-95ՄՍ ռազմավարական հրթիռակիրները, ինչպես նաև Ռուսաստանի ՕՏՈւ հեռավոր ավիացիայի Տու-22ՄԶ ռմբակոծիչները”, - հայտնել են նախարարությունում։