Բավ է պառակտվել
24-11-2016 07:35

Հայաստանցիների մեծամասնությունը ողջունում է նոր վարչպաետի գործունեությունը. Gallup

Հայաստանի բնակիչների մոտ 85.1 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը, gisher.news-ի հետ զրույցում  ասաց «Gallup International Association» հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` վկայակոչելով Հայաստանում անցկացված հարցման արդյունքները։

«Այդ 85.1 տոկոս հարցվածների 28.9 տոկոսը Կարապետյանի գործունեությունը լիավին դրական է համարում, իսկ 56.2 տոկոսը` ավելի շուտ դրական։ Միաժամանակ, 3.7 տոկոսը նոր վարչապետի գործունեությանը վերաբերում է ավելի շուտ բացասական, իսկ 9.5 տոկոսը դժվարացել է պատասխանել»,– «Gallup International Association» հայկական ներկայացուցչության տնօրենը:

Ըստ նրա, հարցվածների մոտ 86.1 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի` Կարեն Կարապետյանին նոր վարչապետ նշանակելու որոշումը։ «Նրանցից 29 տոկոսն այս որոշմանը վերաբերվում է լիովին դրական, 57.2 տոկոսը` ավելի շուտ դրական։ Միաժամանակ, 4 տոկոսը բացասական վերաբերմունք է արտահայտել, 1.6 տոկոսը` ավելի շուտ բացասական, իսկ 8.2 տոկոսը ձեռնպահ է մնացել»,– նշեց Նավասարդյանը։

Բացի այդ, Նավասարդյանի խոսքով, հարցվածների 73.9 տոկոսը Հայաստանի կառավարության համակարգի վերջին բարեփոխումները դրական է գնահատել, 12.5 տոյոսը` բացասական, իսկ 13.6 տոկոսը դժվարացել է պատասխանել։

«Հարցվածների 44.2 տոկսոը կարծում է, որ նոր կառավարությունն ի վիճակի կլինի առաջիկա վեց ամիսներին բարելավել երկրի տնտեսությունը շոշափելի քայլերի միջոցով, իսկ 24.5 տոկոսի կարծիքով, նոր կառավարությանը չի հաջողվի շաշափելի արդյունքներ գրանցել նշված ժամանակահատվածում»,– նշեց նա։

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 2–ից 16–ը։ Դրան մասնակցել է 1104 քաղաքացի ողջ Հայաստանից (վիճակագրական կեղծումը մոտ 3%)։