Բավ է պառակտվել
23-07-2019 16:55

Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Բրիտանացի եվրոսկեպտիկ Բորիս Ջոնսոնը հաղթել է Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար ընտրություններում։ Այս մասին հայտնի է դարձել երեքշաբթի թորիների առաջնորդի պաշտոնի համար ընտարավազքի քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո, տեղկացրել է ՏԱՍՍ-ը։

Նրա օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 հազար 656:

Այսպիսով, Բորիս Ջոնսոնը, որպես պահպանողականների առաջնորդ՝ չորեքշաբթի վարչապետի պաշտոնում կփոխարինի Թերեզա Մեյին, իսկ հինգշաբթի կացկացնի նոր կառավարության առաջին նիստը։