Բավ է պառակտվել
28-02-2015 01:23

Մոսկվայի կենտրոնում սպանվել է Բորիս Նեմցովը (լուսանկարներ)

Մոսկվայում սպանվել է հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Ըստ նախնական տվյալների՝ քաղաքական գործչին սպիտակ մեքենա է մոտեցել, այնուհետև ատրճանակի կրակոցներ են հնչել: Ստացված վնասվածքներից Նեմցովը մահացել է: Այս ամենը կատարվել է քաղաքի կենտրոնում՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա: Սպանության վայրում աշխատում է քննչական խումբը, քաղաքում ձեռնարկվել են հետախուզական աշխատանքներ: Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքով հնչել է առնվազն 7 կրակոց: Կատարվում է վկաների հարցաքննություն:

«ՌՊՌ-Պառնասի» բյուրոյի անդամ Իլյա Յաշինը հաստատել է Բորիս Նեմցովի մահվան փաստը: «Ցավոք, դա իրականություն է: Ես կանգնած եմ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա և հանկարծ տեսնում եմ նրա դին», - ասել է քաղաքական գործիչը: