Բավ է պառակտվել
11-08-2022 11:07

Բորելը եվրոպացիներին կոչ է արել պատրաստ լինել «վճարելու» Ուկրաինային աջակցելու համար

Եվրոպայի պետությունների բնակիչները պետք է պատրաստ լինեն «վճարել» Ուկրաինային աջացելու և ԵՄ միասնությունը պահպանելու «գինը»: Նման կարծիքն է հայտնել եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Pais պարբերականին տված հարցազրույցում:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հայտարարել է, որ իրավիճակն Ուկրաինայում ուղղակի ազդեցություն է ունենում Եվրոպայի վրա, գրում է «ՄԿ»-ը։

«Բոլոր պարերազմներն ավարտվում են բանակցություններով։ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելը չի նշանակում, որ մենք չենք անում ամեն հնարավորը բանակցությունների համար», - մանրամասնել է նա։