Բավ է պառակտվել
30-07-2019 22:08

Բրիտանացի նախարարը Հայաստանն անվանել է Մեծ Բրիտանիայի կարևոր գործընկեր

Ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորություն գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ:

Համաձայն ՀՀ նախագահի մամլո ծառայության, զրույցի ընթացքում Պինչերը շեշտել է, որ Հայաստանը իր երկրի համար արժեքավոր և կարևոր գործընկեր է:
Պետնախարարը ուրախությամբ նշել է, որ Սարգսյանն օտարերկրյա առաջին նախագահն է, ում հետ նա հանդիպել է նոր պաշտոն ստանձնելուց հետո:

Շնորհավորելով Պինչերին նշանակման կապակցությամբ ՝ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ այդ պաշտոնում նրա գործունեության ընթացքում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փոխգործակցությունը կխորանա և կամրապնդվի:

Զրուցակիցները ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել են հայ-բրիտանական երկկողմ օրակարգը, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցեր: