Բավ է պառակտվել
05-06-2014 14:07

Բրուցելյոզի կանխման նպատակով Գեղաշեն համայնքում կարանտին է հայտարարվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, տեղեկացնում են, որ այսօր Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գ. Բաղյանի հետ համատեղ մարզի Գեղաշեն համայնքում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի շրջանակներում քննարկվել են համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ տարածված բրուցելյոզ հիվանդության հետ կապված խնդիրները:
Օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվել է համապատասխան որոշում, ըստ որի Գեղաշեն համայնքում սահմանվել են կարանտինային սահմանափակումներ: