Բավ է պառակտվել
02-12-2019 21:49

Էդմոն Մարուքյանը քննիչ հանձնաժողով է ստեղծելու կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրությունների համար

ԱԺ –ի  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ  քննիչ հանձնաժողով քաղաքապետարանից արտոնություններ տալու և դրանց դիմաց որոշակի գույք ստանալու կոռուպցիոն ռիսկերի, շինթույլտվությունների ուսումնասիրությունների համար։

Ստորագարահավաք արդեն սկսել են, որից հետո կդիմեն ԲՀԿ-ին։ Այս պահին, ասաց մոտ 37 ստորագրություն է անհրաժեշտ։  Մարուքյանը չբացառեց, որ անգամ «Իմ քայլը» խմբակցությունից էլ միանան։

Հարցին, թե ըստ Մարուքյանի, Հայկ Մարությանը կընդո՞ւնի Դավիթ Խաժակյանի՝ ուղիղ եթերի հրավերը, պատգամավորը պատասխանեց, որ քաղաքապետը չմասնակցելու պատճառ չունի․ «Նրանք ասում են՝ ամեն ինչ նորմալ է, կոռուպցիա չկա, սա մանիպուլյացիա է, սուտ է։ Կարելի է դա ուղիղ եթերով քաղաքակիրթ, ժողովրդավարական մշակույթին հարիր բանավեճի վերածել, և բանավեճում, ով չկարողանա իր խոսքերն ապացուցել, նա պարտված կհամարվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ավելի վաղ ներկայացրել էր, որ հաստատվում է՝  Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպությունը նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մեքենա, ըստ Խաժակյանի՝ դրա  դիմաց շինթույլտվություն է ստացել։

Մարուքյանը անդրադարձավ նաև իրենց կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ:

«Ըստ նախագծի`վարչական պաշտոնյաներ են լինելու և քաղաքական զսպվածություն են ունենալու, հետևաբար, քաղաքականացման հարց չի գնում, խոսքը գնում է համակարգից դուրս նշանակման մասին»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ իշխանությունը նաև առաջարկել է տեղակալների պաշտոնները ազատականացվեն և համակարգից դուրս նշանակումներ արվեն:

«Մենք ասել ենք, որ առաջարկն ընդունելի կլինի, եթե ԱԺ կանոնակարգ օրենքում կետ ավելացվի, որով կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները կգան խմբակցություններ և կպատասխանեն խմբակցության հարցերին: Այս մասով դեռ կոնսենսուս չկա, բանակցություններ են ընթանում, չհամաձայնելու դեպքում փաթեթն ամբողջությամբ կմերժեն», – ասաց Էդմոն Մարուքյանը:

 

 

Արմինե Գևորգյան