Բավ է պառակտվել
27-02-2015 16:05

«Բարգավաճ Հայաստանի» և ՀԱԿ-ի հետագա համագործակցությունը կախված է ԲՀԿ-ից

Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսկցության համագործակցության հետագա հեռանկարները կախված են ԲՀԿ-ից: Այդ մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ամեն բան կախված է նրանից, թե ինչ աստիճանի և ինչպես կպայքարի ԲՀԿ գործող իշխանության և իշխանությունների կողմից նախատեսված սահմանադրական բարեփոխումների դեմ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ հրավիրվել է ԲՀԿ-ի համագումարին՝ Զուրաբյանը նշեց, որ դժվար թե ԲՀԿ որևէ մեկին հրավիրի իր համագումարին: Նա ընդգծեց, որ ՀԱԿ մտադիր չէ միջամտել, այն պարզապես կշարունակի իր գործունեությունը: Նա կրկին կոչ արեց բոլորին մասնակցել մարտի 1-ի ցույցին և նշեց, որ հենց այդ ցույցի ժամանակ որոշում կընդունվի, թե արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է հարմարվել իրավիճակին, թույլ տալ հարստանալ իրհաշվին, թե՞ ոչ: