Բավ է պառակտվել
24-04-2015 11:35

Գերմանիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Գերմանիայի Բունդեսթագում (խորհրդարան) սկսվել է Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը: Խորհրդարանի նիստին ներկա է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Գերմանիան մեղքի իր բաժինն ունի այդ տարիներին կատարվածում»,- իր ելույթի ընթացքում ասել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու հավելել. «Օրհան Փամուկն ու Հրանտ Դինքն արժանի են, որ այսօր ստանան մեր աջակցությունը»: 

Երեկ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել էր նաև Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը՝ Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ: