Բավ է պառակտվել
02-06-2016 09:11

Բունդեսթագը կքննարկի Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն ընդունելու հարցը

ԳԴՀ–ի Բունդեսթագն այսօր կքննարկի 20–րդ դարի սկզբում Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրադարձություններում Գերմանիայի պատասխանատվության մասնաբաժնի հարցը
Բունդեսթագը հունիսի 2-ին կքննարկի խորհրդարանական մեծամասնության և «Կանաչների» կուսակցության կոլեկտիվ հարցումը, որով նախատեսում է նաև ճանաչել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Բունդեսթագի մամուլի ծառայությունը։

Գերմանիայում իշխող կոալիցիայի կազմում է կանցլեր Անգելա Մերկելի քրիստոնեադեմոկրատական միության և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության միությունը։ Ինչպես հաղորդում է մամուլի ծառայությունը, հարցումը կոչվում է «Հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի 101-ամյակը»։ Հարցումը ենթադրում է, որ ԳԴՀ կառավարությունը կընդունի իր պատասխանատվությունը պատմական այդ իրադարձությունների համար, ինչպես նաև 1915թ.-ին հայերի տեղահանումը և սպանությունները ցեղասպանություն կճանաչի։

Բացի այդ, նախատեսվում է քվեարկել «Ձախերի» խմբակցության ներկայացրած հարցումները, որոնք կոչ են անում կառավարությանն ընդունել ցեղասպանության մեջ «Գերմանական ռեյխի պատմական պատասխանատվությունը»։

Գերմանացի խորհրդարանականների ծրագրերն արդեն դժգոհություններ են առաջացրել Թուրքիայում։ Թուրքիայի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը Գերմանիայի խորհրդարանում նախատեսված քվեարկությունն անվանել է «քաղաքական չարաշահում»։