Բավ է պառակտվել
13-02-2015 09:24

Ծառուկյանը կպատասխանի Սերժ Սարգսյանին

Փետրվարի 13-ին, 12:00-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը: Նիստի ընթացքում ելույթ կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով կպատասխանի նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր հայտարարություններին և հանրությանը հուզող հարցերի պատասխաններ կներկայացնի: Հիշեցնենք, որ նախօրեին՝ ՀՀԿ Գործադիր կոմիտեի նիստի ժամանակ, Սերժ Սարգսյանը Ծառուկյանին անվանեց «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ»: Նախագահի հրամանագրով Ծառուկյանը զրկվել է երկրի ԱԱԽ անդամակցությունից: