Բավ է պառակտվել
15-05-2014 11:49

Ցեղասպանության փաստը հերքելը ոչինչով չի տարբերվում Հոլոքոստի փաստը հերքելուց. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գլխավորությամբ Մերձավոր Արևելք և Ասիայի երկրների այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և բարձրաստիճան այլ պաշտոնայների հետ: 
Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Ադամ Շիֆը մեկնաբանել է վերջինիս հայտարարությունը Ցեղասպանության վերավերյալ, ով հերքել է Թուրքիայում ցեղասպանություն լինելու փաստը՝  ասելով, որ այսօր այնտեղ ապրում են մեծաթիվ հայեր: "Դա նույնն է, երբ նշվի, թե չի եղել Հոլոքոստ, քանի որ այսօր Եվրոպայում հրեաները խուսափել են մահից": Ներկայացուցիչների պալատի անդամը 1915-1923թթ իրադարձությունների քննարկումն առել է կասկածի տակ: Իսկ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Շիֆն ասել է, որ խոսում է ծագումով հայ տասնյակ հազար ընտրողների անունից: "80 հազար հայերից բաղկացած իմ ընտրազանգվածում չկա մեկը, որի վրա ցեղասպանությունը չի անդրադարձել: Դա նույն է, որ ասենք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերը նույնպես կորուստներ ունեցել են, ինչպես այն դեպքում, երբ նշեն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիներն էլ են ունեցել կորուստներ: Ճիշտ է զոհվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ, սակայն դա չի ժխտում Հոլոքոստի փաստը, ինչպես և չի ժխտում հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստերի հաստատման համար պատմական հանձնաժողովի ստեղծումը ոչնչով չի տարբերվում Հոլոքոստի հաստատման համար ստեղծված հանձնաժողովից" -, ասել է կոնգրեսականը: