Բավ է պառակտվել
18-11-2013 14:38

Հայաստանի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի երդմնակալությանը

Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Գեորգի Մարգվելաշվիլին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը։ Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել և ամրապնդել: Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաև վիրահայությանը առնչվող հարցեր: