Բավ է պառակտվել
28-08-2014 15:13

ՀՀ-ի հետ հարաբերություններից հրաժարվելու համար ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ճնշում են Թուրքիային.թուրքագետ

«Համաձայն չեմ այն տեսակետի հետ, թե Հայաստանը ԱԳՆ մակարդակով չպետք է մասնակցեր Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը »,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը : Ըստ նրա՝ նման միջոցառումների մասնակիցները սովորաբար հանդիպելոու և զրուցելու հնարավորություն են ունենում, իսկ եթե Հայաստանն ավելի ցածր մակարդակով պատվիրակություն ուղարկեր, այն կմեկուսանար: «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելու համար ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Թուրքիայի վրա ճնշումներ են գործադրում»,-շեշտադրեց Չաքրյանն ու հավելեց, որ եթե ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը չգնար Թուրքիա, այդ համատեքստում կարող էր բացասական ազդեցություն թողնել: