Բավ է պառակտվել
26-02-2015 09:48

ՀՀ պետք է ազատի Ադրբեջանի գրաված տարածքները. Չավուշօղլու

Որպեսզի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ուժի մեջ մտնեն, Թուրքիան պայման է առաջ քաշում. Հայստանը պետք է ազատի իր կողմից գրաված Ադրբեջանի տարածքները, հայտարարել է նախօրեին Բաքվում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մովլութ Չավուշօղլուն: Իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, ահա թե ինչու ՀՀ-ի կողմից խորհրդարանից արձանագրությունները ետ կանչելը ոչ մի նշանակություն չունի»: «Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են, որպեսզի Հարավային Կովկասը դառնա խաղաղության և անվտանգության տարածք: Սակայն Հայաստանը այլ մտադրություններ ունի: Հարավային Կովկասը կվերածվի խաղաղության և անվտանգության տարածաշրջանի, եթե Հայաստանը ուղղի իր կողմից գործած սխալները, և, հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հեռանա իր կողմից գրաված տարածքներից»,- հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարարը: