Բավ է պառակտվել
27-06-2022 13:07

Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի բացման գաղափարին․ Չավուշօղլու

Բաքվում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։
Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի բացման գաղափարին, հայտնում է Anadolu գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Անկարան պաշտպանում է նաև Զանգեզուրի միջանցքը բացելու գաղափարը, որը Նախիջևանի ինքնավար հանրապետությունը (Ադրբեջան) կկապի Ադրբեջանի մնացած մասի հետ», - ասել է Չավուշօղլուն երկուշաբթի օրը Բաքվում Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո։ .
Նրա խոսքով, դա շատ կարևոր է տարածաշրջանի երկրների զարգացման տեսանկյունից։ Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Հայաստանի դիրքորոշումը

Պաշտոնական Երևանը բազմիցս անընդունելի է անվանել տարածաշրջանում այսպես կոչված տրանսպորտային միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ տարվող «Զանգեզուրի միջանցքի» մասին ձևակերպումները։ Ենթադրվում է, որ այն Նախիջևանը կապելու է Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ կտրելով Հայաստանի տարածքը Սյունիքի մարզում (սահմանակից է Իրանի և Ադրբեջանի հետ)։
«...Սա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, ըստ եռակողմ հայտարարության (9-ը նոյեմբերի, 2020թ.՝ խմբ.), մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ»,- օրերս Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել էր Փաշինյանը։

Նա նշել է, որ Երևանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունները բացելուն՝ ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով (Ադրբեջանի կողմից - խմբ.):