Բավ է պառակտվել
21-12-2021 11:52

Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը ՀԱՊԿ-ից Ադրբեջանի հարձակման դեպքում․ Զասի պարզաբանումը

ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակին արձագանքելու մեխանիզմը կարող է գործարկվել ճգնաժամային իրավիճակում գտնվող անդամ պետության պաշտոնական դիմումի հիման վրա և կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Այդ դեպքում կազմակերպության անդամ պետությունների կողմից կկազմակերպվեն խորհրդակցություններ՝ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ: Այսպես է պատասխանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը ՀԱՊԿ-ից Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանի վրա հարձակման նման հարձակումների դեպքում։
«Այս դեպքում կազմակերպության անդամ պետությունների կողմից կկազմակերպվեն խորհրդակցություններ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ձեր հիշատակած դեպքում Երևանը շեշտը դրեց իրավիճակի հանգուցալուծման այլ մեխանիզմների վրա։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի սրումից հետո իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ․ մեր կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբը մեր կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։ Մենք կարծում ենք, որ սա չափազանց կարևոր և բավարար էր այդ ժամանակ ստեղծված իրավիճակում»,- ասել է Զասը։