Մարդկությունը վերադարձել է Սառը պատերազմ -2-ին: Այս մասին ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը յութուբյան «Հատուկ կարծիք» ծրագրում:
Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի անդամակցության կասեցումը միջուկային զենքի սահմանափակման մասին համաձայնագրին:
«Սա նշանակում է, որ մենք վերադարձանք սառը պատերազմ-2-ին, դրա վատ տարբերակին: Մենք վերադարձանք 1960-ականների սկզբին, երբ մարդկությունը կարող էր բնաջնջվել: Սկսվել է 2-րդ Կարիբյան ճգնաժամը, ինչն ավելի վտանգավոր է», - ասել է Խաչիկյանը:
Նա հիշեցրել է, որ այն ժամանակ ավելի լուրջ առաջնորդներ կային, որոնք փորձեցին կանխել էսկալացիան: Այն ժամանակ առճակատման կենտրոնը գտնվում էր Գերմանիայում, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև մեծ տարածքներ կային: Այժմ դրանք շատ մոտ են`Մոսկվայից 700 կմ հեռավորության վրա, և ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան, զիջելու տեղ չունեն:
«Սա շատ ավելի վտանգավոր է, քան առաջին սառը պատերազմն», - ամփոփել է Խաչիկյանը:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհեռարձակվի «Նովոստի-Արմենիա»-ի յութուբյան ալիքով այսօր, ժամը 21: 30-ին: