Բավ է պառակտվել
18-01-2017 13:53

Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է

Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է, գրում է «Ժամանակ» թերթը։

Նախօրեին երեք հայկական կուսակցություններ միավորվել են դաշինքի մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախկին պատգամավոր և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիկտոր Դալլաքյանը, ինչպես նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն Արամ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարել են ընդհանուր մոտեցումների և առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու մտադրության մասին։

Թերթի տեղեկացմամբ, առաջիկայում այդ միավորմանը կմիանա նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը (Նուռ)։

«Դրանից հետո ամբողջ խումբը կմիանա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Իսկ վերջում, հավանաբար, նրանք բոլորը կհայտարարեն Գագիկ Ծառուկյանին միանալու մտադրության մասին։ Թե ինչ կորոշի վերջինս` ցույց կտա ժամանակը»,– նշվում է հրապարակման մեջ։