Բավ է պառակտվել
04-12-2022 12:48

Հորդորում ենք միջազգային հանրությանը ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողից․ Իսպանիայի Կոնգրեսի անդամ

Իսպանիայի Կոնգրեսի անդամ Ջոն Ինյարիտուն Հայաստանից դիմել է միջազգային հանրությանը Twitter-ի իր էջում տեսաուղերձ հրապարակելով։

«Մենք գտնվում ենք Հայաստանում, Վարդենիսի շրջանի Սոթք բնակավայրում: Սեպտեմբերին ամբողջ տարածաշրջանը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, որի արդյունքում զոհվել են քաղաքացիական անձինք և ավերվել հարյուրավոր տներ: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը. մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,- ասել է Ինյարիտուն։