Բավ է պառակտվել
07-12-2015 09:30

«Ժառանգության» վարչության անդամին ընտրական տեղամասում ծեծի են ենթարկել

«Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ հայտարարեց, որ ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել «Ժառանգություն»  կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին՝ խախտումները բացահայտելու համար, նրա ձեռքից վերցրել են հեռախոսը և մեկուսացրել: «Ոստիկանության ներկայացուցիչներ, պահանջում եմ  ազատել «Ժառանգության»  վարչության անդամին և մեղավորներին պատժի ենթարկել», - ասաց Մարտիրոսյանը: Նշենք, որ  «Նոր Հայաստան» շարժման  կողմից կազմակերպված հանրահավաքի ցուցարարները, հանրահավաք են անց կացրել Ազատության հրապարակում, ապա նորից երթով շարժվել են  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը: