Բավ է պառակտվել
14-10-2016 11:10

ՀԱՊԿ անդամներն ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ են ընդունել

ՀԱՊԿ անդամներն ընդունել են ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակը, հայտնում է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Ցուցակում հայտնվել են, մասնավորապես, «Ջաբհաթ ան Նուսրան» և «Իսլամական պետությունը»։

Վասիլեւի խոսքով՝ նման ցուցակ կազմելու փորձեր բազմիցս ձեռնարկվել են, սակայն դրա ընդունմանը խանգարում էր առանձին երկրներում այդ խմբավորումների տարբեր ընկալումը։ «Որոշ պետությունների համար նրանք անկախության մարտիկներ են, մյուսների համար՝ ծայրահեղականներ, ոմանց համար էլ՝ ահաբեկիչներ»,– ասել է մշտական ներկայացուցիչը եւ հույս հայտնել, որ ցուցակը կհաստատվի ՀԱՊԿ գագաթնաժողովում։