Բավ է պառակտվել
11-03-2017 21:27

ԵԱՏՄ-ին անդամությունը չի խոչընդոտում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, շաբաթ օրը Երևանում անցնող «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» անվանումը կրող արտագնա նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով, ավանդաբար Հայաստանը շատ ինտենսիվ երկխոսություն ունի ԵՄ երկրների հետ, եվրոպական շատ երկրներում գոյություն ունեն բազմամարդ հայկական համայնքներ, որոնք պահպանում էին շփումը նույնիսկ փակ Խորհրդային Միության շրջանակներում:
« Քաղաքականությունը, որը Հայաստանը վարում է ԵՄ-ի հետ, լիովին հստակ տեղավորվում է այն ամենի համատեքստում, ինչ մենք անում ենք ԵԱՏՄ-ի շրջանակներում: Եվ Հայաստանը հստակ գնահատելով ԵԱՏՄ-ին անդամության տնտեսական, ֆինանսական, և այլ ասպեկտները, միանգամայն գիտակցված որոշում կայացրեց այն մասին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը տնտեսական առումով շատ ավելի նպատակահարմար է, քան ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Սարգսյանը:
Սակայն, ինչպես նշել է նախարարը, և՛այն ժամանակ, և՛ հիմա Հայաստանը ելնում է այն համոզմունքից, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի խոչնդորում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը՝ ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական կապերի հաստատման տեսանկյունից:
«Այսօր Հայաստանը ԵՄ-ի հետ ունի առևտրի « GSP+» համակարգ, և դա հայկական արտադրողներին օգնում է շատ հեշտությամբ դուրս գալ եվրոպական շուկա: Նույն Ռուսաստանում էլ այսօր կան այնպիսի արտադրողներ և տնտեսական ուղղություններ, որոնք հասկանում են, որ Հայաստանում արտադրած ապրանքները եվրոպական շուկա արտահանելը շատ ավելի հեշտ է»,- ասել է Սարգսյանը: