Բավ է պառակտվել
04-03-2022 14:52

Ի՞նչ է լինելու ռուս խաղաղապահների հետ Ղարաբաղում. մեկնաբանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը

ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանրապետության Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ինչ կլինի 4 տարի հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվում է Արցախում 5 տարի ժամկետով՝ կողմերի համաձայնության դեպքում հնարավոր երկարաձգմամբ։

«Ինձ համար հիմա դժվար է խոսել այն մասին, թե ինչ կլինի չորս տարի հետո։ Կան պայմանավորվածություններ։ Ես միանգամայն համոզված եմ, որ խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնելու հնարավորություններ կան։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի կունենա խաղաղապահների հետ, կախված է իրավիճակի զարգացումից, բոլոր կողմերի դիրքորոշումից, այդ թվում՝ հաշվի առնելով մի շատ կարևոր գործոն՝ հայ բնակչության անվտանգության զգացումն»,- ասել է Կոպիրկինը։