Բավ է պառակտվել
02-03-2021 10:59

ԱԺ խոսնակը չի կատարում իր պարտականությունները, նա պետք է հրաժարական տա․ Մարուքյան

Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը չի կատարում իր պարտականությունները, նե պետք է ներողություն խնդրի խորհրդարանական փոքրամասնությունից կամ հրաժարական տա, հայտարարել է երեքշաբթի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի ժամանակ։

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները բազմիցս փորձել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ և երկրում ռազմական դրության ռեժիմը վերացնելու հարցը։ Դա թույլ կտա խորհրդարանին ինքնալուծարվել կամ իմպիչմենթ հայտարարել վարչապետին։ Այնուամենայնիվ, «Իմ քայլը» իշխանամետ խմբակցությունն անտեսում է ընդդիմության առաջարկները և չի ներկայանում խորհրդարանի խորհրդի նիստերին ԱԺ օրակարգը հաստատելու և նիստը գումարելու համար:

«Արարատ Միրզոյանը, որպես Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ, պետք է լինի անաչառ, պետք է լինի արբիտր, և եթե եղել է որոշում բոյկոտել ընդդիմության առաջարկած խորհրդի արտահերթ նիստը, դուք պետք է գայիք և հայտարարեիք դա որպես խոսնակ, բայց դուք չեք կատարում ձեր գործառույթներն», - ասել է Մարուքյանը՝ դիմելով Միրզոյանին:

Նա նշել է, որ չի տեսնում խոսնակի դերը նաև երկրում առկա ներքաղաքական ճգնաժամի կարգավորման համատեքստում:

«Դուք (Միրզոյանը) երկրի երկրորդ կամ երրորդ պաշտոնյան եք, բայց չեք պատասխանում հարցերին, ուստի կամ պետք է ներողություն խնդրեք խորհրդարանական փոքրամասնությունից՝ իրենց անտեսելու համար, կամ հրաժարական տաք, քանի որ չեք կատարում ձեր առաքելությունը. դուք ոտնահարում եք արբիտրի դերն», - ասել է Մարուքյանը:

Նրա խոսքերով, չներկայանալով ԱԺ խորհրդի նիստին, խոսնակը սրում է երկրում առանց այդ էլ լարված իրավիճակն, իր պարտականությունների համաձայն օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունն ապահովելու փոխարեն։

Դրան ի պատասխան Միրզոյանը հայտարարել է, որ բարձրաձայնված առաջարկը միտված չէ իրավիճակի լուծմանը, ընդհակառակը՝ դա ընդհանուր պատկերն ավելի բարդեցնելու փորձ է:

«Ես ձեզ խորհուրդ կտայի մտածել ձեր սեփական պարտականությունների մասին, զերծ մնալ իմ լիազորությունները ներկայացնելուց և ազնիվ ջանքեր գործադրել իրավիճակը կարգավորելու համար՝ զերծ մնալով նման գնահատականներից: Ես իմ պարտականությունները կատարում եմ արժանապատվորեն, իսկ խորհրդի նիստին չգալն իմ իրավունքներից մեկն է: Դա իմ պարտականությունը չէ, խոսնակը կարող է չգալ քաղաքական կամ առողջության հետ կապված խնդիրների պատճառով», - ասել է Միրզոյանը: