Բավ է պառակտվել
22-09-2016 10:26

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արծվիկ Մինասյանին

Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Ըստ տեղեկությունների, Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար:

Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի ու իշխանությունների միջև:

Անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջև թեթև վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել:

Աղբյուրների փոխանցմամբ` Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել: