Բավ է պառակտվել
26-09-2016 13:32

Դաշնակցությունը կպահպանի իր 3 պորտֆելները նոր կառավարության կազմում. ՀՀԿ

ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ, թե երեք նախարարական պորտֆելներից որոնք են տրվելու Դաշնակցությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի պաշտոնից հեռանալու հարցին:
«Հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունենք, հուշագրում կա քանակների մասին, որ երեք դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք: Իսկ թե ով որտեղ կլինի՝ համբերեք Կառավարության ձևավորմանը, ՀՀ նախագահի հրամանագրին»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյոք դժգոհ էին Արծվիկ Մինասյանից, նա չբավարարեց ՀՀԿ-ի պահանջներին, որ նրան փոխարինում են այլ անձով, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ եթե չբավարարեր պահանջներին, բնականաբար, այլ արձագանք կլիներ: «Այսօր մենեք ունենք նորանշանակ վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ, նոր գործքիներ և նպատակահարմարությունն այն է, թե ով որտեղ ավելի օգտակար ու պիտանի կլինի: Գնահատելով և ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում, հնարավոր է նա տեղափոխվի այլ պաշտոնի»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ն ինչպես է վերաբերում այն փաստին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ձևավորել պրոֆեսիոնալ կառավարություն, որտեղ մեծ մասը կուսակցական չեն, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նորանշանակ վարչապետը կատարում է այն գործողությունները, որոնք որդեգրել է ՀՀԿ-ն:
Դիտարկմանը, թե նա փորձում է կառավարությունը ձևավորել իր մերձավորների և ընկերների շրջանակներից, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե դա անձնական կարծիք է: «Մեր մեջ չկա թաղային, ընկերական հարաբերություններ, այլ կան թիմային հարաբերություններ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանը փոքր երկիր է, և հնարավոր է, որ բոլորը մեկը մեկի հետ ունենան ընկերական հարաբերություններ:
Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն վերջին շրջանում չի հիմնվում և չի էլ հիմնվելու կուսակցության պատկանելության վրա, ավելի շատ հաշվի է առնելու անձի բանիմացությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով երջին օրերին շրջանառվող տեղեկությանը, թե ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանն իշխանություններից նեղացած է իր պաշտոնանկության համար և դրա համար չի մասնակցել նախարարությունում նոր նախարարի ներկայացման գործընթացին և առաջիկայում ՀՀԿ ԳՄ անդամ էլ չի լինի, նշեց, որ նման խնդիր չկա, իր տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը Հայաստանում չի եղել:
Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե պետք է վերջ տալ պրիմիտիվ գողություններին: «Խնդրում եմ՝ մի անձնավորեք, դա ընդհանուր այն մթնոլորտի մասին է, որ եղել են նման երևույթներ, իսկ դրանցից պետք է ազատվել»,- ընդգծեց նա: