Բավ է պառակտվել
21-01-2022 18:24

Դաշնակները պահանջում են աշխարհասփյուռ հայության մասնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ իր խոսքը պետք է ունենա աշխարհասփյուռ հայությունը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Շվեդիայի կոմիտեության տարածած հայտարարությունում։

«Ականատես ենք ՀՀ կառավարության ներքին և արտաքին պետականակործան քաղաքականությանը և դրանից բխող Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու ապագային սպառնացող վտանգներին ու մարտահրավերներին»,- նշվում է հայտարարույթունում:

ՀՅԴ-ն համոզված է, որ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության իշխող ուժի ընթացքը, ցավոք համոզված ենք որ Հայաստան-Թուրքիա սկսող այս բանակցությունները պիտի հանգեն հետևյալին՝

1. ՀՀ իշխանությունների կողմից հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հրաժարման:
2. Արցախի Ադրբեջանին հանձնումին:
3. Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրման:
4. Պանթուրանական ծրագրի մաս կազմող, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի իրագործման:
ՀՅԴ-ն պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ երևան հանել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղենիշները, կարմիր գծերը և իրողապես չենթարկվել թուրքական նախապայմաններին:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության իշխանության մենաշնորհը չէ. այդ գործընթացի մեջ իր խոսքը պետք է ունենա աշխարհասփյուռ հայությունը»,- ասվում է փաստաթղթում։

Հայ-թուրքական հարաբերությունների նոր մեկնարկ

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և թուրք դիվանագետ, ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների, երկրորդ հանդիպման օրն ու վայրը կորոշվեն դիվանագիտական ​​ուղիներով։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դերն այս գործընթացում ուղղակի երկխոսության հաստատմանն աջակցելն է։