Բավ է պառակտվել
19-04-2021 17:59

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Կուսակցականները համոզված են, որ գործող իշխանությունը կանի ամեն ինչ «վերարտադրվելու համար», և համարում են, որ իրենց մասնակցությունը կխոչընդոտի դրան։

ՀՅԴ Դաշնակցությունը կմասնակցի գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն մասնակցության ձևաչափը դեռ հայտնի չէ։ Այս մասին հայտնում էկուսակցույժթյան մամլո ծառայությունը։

«Կուսակցությունը որոշել է ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք դիտարկելով որպես հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը»,- նշվում է հայտարարությունում։

Շեշտվում է, որ մասնակցության ձևաչափը կորոշի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Միաժամանակ, կուսակցությունը կշարունակի հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը՝ հանուն երկրի ապագայի, չնայած համոզված է, որ երկրի իշխանությունները «փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար»։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար»,- նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ազգային ժողովն արդեն հաստատել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։ Նա նաև մարտի 1-ի հանրահավաքում հայտարարեց սահմանադրական հանրաքվե անցկացնելու և կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալու մտադրության մասին, չնայած իր կառավարման սկզբում դա համարում էր ձախողման ենթակա։