Բավ է պառակտվել
13-03-2019 14:33

Փաշինյան-Ալիև հանդիպման ամսաթիվը դեռևս չի հայտարարվում․Զ Մնացականյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն անպայման կկայանա, չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Մեկնաբանելով առաջիկայում Բրատիսլավայում հանդիպման հնարավոր անցկացումը` Մնացականյանը նշել է, որ այն լավ քաղաք է այցելությունների և աշխատանքի համար:
“Մենք վերահաստատել ենք պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում, և կարծում եմ, մեզ հաջողվել է ցույց տալ, որքան լուրջ ենք նպատակաուղղված դեպի կարգավորում”, - ասել է Մնացականյանը:
Նա նշել է, որ Հայաստանում նոր ուժի իշխանության գալուց հետո, արդեն 2018 թվականի մայիսից անց են կացվել ակտիվ քննարկումներ, կազմակերպվել են ԱԳՆ ղեկավարների և երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներ, որոնց ընթացքում փոխադարձ վստահության մթնոլորտում մանրամասն ներկայացվել են կողմերի դիրքորոշումները։
Ըստ նրա, նման դինամիկան բավականին դրական է, և Հայաստանը լիովին վստահում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում իրականացվում են բանակցությունները և նախանշվում է հաջորդ փուլը։
“Մենք շարժվում ենք դեպի կառուցողական ոգով բանակցությունների և հանդիպումների նոր փուլ: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումների առանձնահատկություններին, ապա գոյություն ունի կարևոր մշակութային հիմք, որ մենք շատ զգույշ համակարգում ենք բոլոր հարցերը համանախագահների հետ, ինչից հետո սինխրոն ներկայացնում ենք հանդիպման վայրի, ժամանակի և ամսաթվի հետ կապված բոլոր հարցերը, և պետք չէ շտապել այս հարցերի կապակցությամբ․աշխատանքները տարվում են, և չեմ կարծում, որ այժմ պետք է լրացուցիչ խոսել այդ մասին”, - ասել է Մնացականյանը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպում անցկացնել։ Դա կլինի առաջին հանդիպումն այս ձևաչափով, որը կանցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հանդիպման նախօրեին համանախագահները հայտարարույթուն են տարածել, որտեղ մի շարք կարևոր շեշտադրումներ են արել, այդ թվում՝ տարածքների վերադարձի և Արցախի ժամանակավոր կարգավիճակի վերաբերյալ։