Բավ է պառակտվել
09-06-2016 15:31

Սարգսյան­-Ալիև հանդիպման օրը դեռևս հայտնի չէ. Շավարշ Քոչարյան

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը դեռևս հայտնի չէ: Գործադիր մարմնի նիստից հետո այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Սարգսյան­-Ալիև հանդիպման օրը դեռևս հայտնի չէ, երբ հայտնի լինի, կտեղեկացվի այդ մասին»,­- ասաց Շավարշ Քոչարյանը:

Լրագրողի հարցին, թե ինչը կարող է խանգարել նախագահների հանդիպմանը՝ Շավարշ Քոչարյանն արձագանքեց, որ չի ցանկանում ենթադրություններով խոսել: «Եթե հանդիպումը կայանա, ուրեմն կկայանա, իսկ եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,- եզրափակեց Քոչարյանը: