Բավ է պառակտվել
13-11-2019 15:11

Բերեք հայկական ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ: Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ն դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, քանի որ այնտեղ տողատակեր կան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ առաջարկելով փոխարենը բռնության դեմ ուղղված օրենք ընդունել, եթե դրա անհրաժեշտությունը կա:
«Եթե դրանով ուզում եք ասել, թե բռնության դեմ եք պայքարում, ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ: Ես ասում եմ՝ խնդիր չկա, եկեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով մենք դա չենք ընդունում», - ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը անդրադարձավ նաև երեկ ԱԺ ամբիոնից Գևորգ Պետրոսյանի առաջարկին՝ Հայաստանում օրենքով արգելել նույնասեռականների ու սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը։
Ծառուկյանը ասաց ,որ Պետրոսյանը հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը։
«Կարող եք 7 անգամ միացնել նայել, որևիցե վիրավորական բան չկա», - ասաց Ծառուկյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը թե ինչու մեծ աղմուկ բարձրացավ ԱԺ նախագահի ու ԲՀԿ –ական պատգամավորի միջև,Ծառուկյանը ասաց,որ իրենք ոչ մի աղմուկ չեն բարձրացրել։
Հարցին` արդյոք կիսում է Արման Աբովյանի այն տեսակետը, որ Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար՝ Ծառուկյանն ասաց.
«Այո, հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր համար անընդունելի է, որ կարող են համսեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք»:,–ասաց Ծառուկյանը:

 

Արմինե Գևորգյան