Բավ է պառակտվել
17-04-2019 18:44

Քրեական գործի շրջանակներում ներգրավվել է Դավիթ Սանասարյանը

Իր ղեկավարած գերատեսչության աշխատակիցներին վերաբերող քրեական գործով Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ, տեղեկացրել է pastinfo.am իրավաբանական տեղեկատվության գործակալությունը։

“Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ”,- նշվել է հաղորդագրությունում:

Հղում անելով այլ ԶԼՄ-ներին, գործակալությունը նաև հայտնել է, որ երեքշաբթի առերեսում է անցկացվել Դավիթ Սանասարյանի ու գերատեսչության աշխատակից Սամվել Ադյանի միջև։

Հայաստանի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը խուսափել է ուղիղ պատասխանել քրեական գործի շրջանակներում Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին կասկածյալի կարգավիճակով ներգրավվելու մասին հարցին։

“Պետական վերահսկողության աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ և սկսվել է քրեական հետապնդում, հետաքննությունը շարունակվում է, ստուգվում են բոլոր վարկածները։ Ես չեմ ուզում ուղիղ պատասխան տալ, սակայն խոստանում եմ, որ մոտ ժամանակներս մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն”,-ասել է Դավթյանն՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Սանասարյանին գործի շրջանակներում ներգրավվելու փաստը։

Ընդ որում գլխավոր դատախազը նշել է, որ տվյալ պահին չի կարող ավելին ասել, քանի որ դա նախաքննական գաղտնիք է, շեշտելով, որ տեղեկություններ կտրամադրի առաջին իսկ հնարավորություն դեպքում։

Ինչ վերաբերում է Սանասարյանի կարգավիճակի փոփոխման և իր կառույցի ղեկավարի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորությյանը, Դավթյանը նշել է, որ դեռևս չի ցանկանում ասել ավելին, քան կարող է բացահայտել հետաքննության շրջանակներում։

Փետրվարի 20-ին ԱԱԾ քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Փետրվարի 25-ին գործի շրջանակներում ձերբակալվել են Պետական վերահսկողության ծառայության երկու աշխատակից և նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը: