Բավ է պառակտվել
20-09-2019 13:33

Դավիթ Տոնոյանը պատմել է Հայաստանի կողմից ձեռքբերվող լավագույն զենքի մասին

Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը շահավետ գնով, ասել է ուրբաթ լրագրողներին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ “Հայաստանի ԶՈՒ կարիքների համար գնվում է լավագույն սպառազինությունը և մատչելի գներով, կարևոր չէ, թե այն որ երկրից է ձեռք բերվում: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ տարբեր երկրներ ունեն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների իրենց ներքին սահմանափակումները»,- ասել է նա, չնշելով, այնուամենայնիվ, ձեռք բերվող նոր սպառազինության ծավալները։ Միաժամանակ, նախարարը չի բացառել, որ սպառաինության մատակարարները կարող են փոխվել՝ կախված գնից և որակից։ Խոսելով “Սու 30”-ի մատակարարումների մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջարկել է սպասել մինչև տարեվերջ - 2020-ի սկիզբ: ”Հիմա մեր փորձագետներն աշխատում են: Կան պայմանագրային պարտավորություններ”,- նշել է Տոնոյանը:
Մեկնաբանելով սպառազինության տեխնիկական որակներով “Իսկանդերին” գերազանցող հնարավոր մատակարարումների հարցը՝ նախարարը նշել է, որ հենց այն հայտնվի, այդ մասին կհաղորդվի: