Բավ է պառակտվել
17-10-2022 19:29

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, հայտնում Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը։

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, հայտնում Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը։

«Հոկտեմբերի 17-ին Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Ժողովրդավարական գործընկերություն հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորությամբ։ Նրան ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակության առաջիկա այցի մասին։ Նա նշել էր, որ, ի տարբերություն Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության, այս յոթ կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ։ Սարգսյանի խոսքով,Ըստ նրա՝ նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան:

Փելոսիի Հայաստան այցի մասին

Սեպտեմբերի 17-19-ը Հայաստանում էր ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորությամբ։

Փելոսին այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և խորհրդարանական ընդդիմության հետ։ Նա խորհրդարանում հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում, մասնավորապես, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ և հայտարարել ԱՄՆ աջակցության մասին։