Բավ է պառակտվել
13-10-2022 15:13

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը կայցելի Հայաստան. քաղաքագետ

Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն, գրել է ֆեյսբուքյան իր էջում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Ի տարբերություն (Նենսի) Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ»,- գրել է քաղաքագետը։
Ըստ նրա՝ նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան: