Բավ է պառակտվել
13-03-2015 14:00

Բունդեսթագի պատգամավորը կոչ էր արել Գերմանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը մարտի 12-ին ժամանել էր Երևան և այցելել Ծիծեռնակաբերդ, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակն արդեն եկել է։  Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ «Բացի դրանից՝ ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը և 100-րդ տարելիցին այլևս չխուսափի այդ եզրն օգտագործելուց»,- ասել է Օզդեմիրը։ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը հանդիսանում է ХХ-րդ դարի առաջին ցեղասպանություն: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման փաստը և վերին աստիճանի ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց Ցեղասպանության հարցով: Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք երկրների կողմից՝ այդ թվում նաև Ուրուգվայի,Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի, Իտալիայի ստորին պալատի, ԱՄՆ նահանգների մեծ մասի, ինչպես նաև Հունաստանի, Կի