Բավ է պառակտվել
16-02-2015 14:00

Ծառուկյանի Մոսկվա այցելությունը անհանգստացնող գործոն է. պատգամավոր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը նշեց, որ ինքը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում, դեպքերի նման զարգացման համար նախադրյալներ չկան, թեեւ կուլիսներում նման խոսակցություններ գնում են: Նրա խոսքով՝ երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է կարեւոր օղակ դառնալ ԲՀԿ-ի եւ իշխանության միջեւ կառուցողական համագործակցության հարցում: «Ցավոք, ԲՀԿ-ն ըստ արժանվույն չգնահատեց Հովիկ Աբրահամյանի խիստ արձագանքը փետրվարի 5-ին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովից հետո: Փոխանակ խորհրդակցելու այն մարդու հետ, որն ամենավստահելին կարող էր լինել իրենց համար, նրանք մեկնեցին Մոսկվա»,-ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ Մոսկվա այցելությունը ավելի քան անհանգստացնող գործոն է: