Բավ է պառակտվել
31-05-2019 17:54

Կմնա օրենսդիրում, թե՞ կգնա գործադիր ․Նարինե Թուխիկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Թուխիկյանը խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Թուխիկյանն ասել է, որ իրեն առաջարկել են լինել կրթության, գիտության և մշակույթի փոխնախարար, սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացրել, մանավանդ, որ ինքը մեկ շաբաթ ժամանակ ունի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու համար, այդ ընթացքում կմտածի:
Համամասնական ցուցակում Նարինե Թուխիկյանին հաջորդող Արթուր Հովհաննիսյանը 82-րդն է: Արթուր Հովհաննիսյանն այս պահին զբաղեցնում է ՀՀ կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի անդամի պաշտոնը: