Բավ է պառակտվել
17-09-2020 16:40

«Իմ քայլ-ի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը իր մանդատը վայր է դնում

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս:

Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում:

Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ:

Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել:

Շնորհակալություն

Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատը վայր դնելու որոշումը
«Իմ քայլից» երկու պատգամավորներ ի՞նչ պայմանով վայր կդնեն մանդատները․Մակունցը սպասում է ԼՀԿ-ի պատասխանին
Մանդատը վայր է դնում, գնում Չինաստան․ Վարազդատ Կարապետյան
<Իմ քայլի>> պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր է դնում մանդատը
7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ