Բավ է պառակտվել
10-09-2019 17:03

Իմ քայլի պատգամավորը գնում է ԱԺ –ից ու փակում դուռը իր ետևից

ԱԺ առայժմ պատգամավոր Էդգար Առաքելյանը կտրականապես հերքում է մամուլում տպագրված այն տեղեկությունները, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանի հետ ինքն այլ քաղաքական միավոր է ստեղծելու:
Առաքելյանը ասում է,որ իրա որոշումը վերջնական է ,ու նա մանդատը վայր է դնելու և աշխատելու է IT ոլորտում։ Պատգամավորն ասել է,որ քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով,որը իր մոտ բացակայում է ։ Լարգրողի դիտարկմանը ,թե միայն 7 ամիս անց նա զգաց որ չի կարող զբաղվել քաղաքականությամբ Էդգար Առաքելյանը նշեց,որ խոսքը գլխի ընկնելու մասին չէ քանի որ երբեմն տեղին են ունենում գործընթացներ այլեւս չես կարողանում թեթեւ վերաբերվել շատ հարցերի, որոնք մինչ պատգամավոր դառնալդ ծանր կտանեիր.
«Այսինքն, չես կարողանում ցինիզմով վերաբերվել, ասել՝ դե, կանցնի կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում»։
Դիտարկմանը թե իշխող թիմը, «Իմ քայլը» խմբակցությունը ցինիկ, ոչ ճիշտ կամ նմանատիպ որոշումնե՞ր են կայացնում, Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ խոսքը բնավ դրա մասին չէ և որ «Իմ քայլը» խմբակցությունը անկախ Հայաստանի գոյության օրից ի վեր ամենաազատ քաղաքական ձևաչափն է։
Նշենք,որ պատգամավորի այս քայլը « Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը որակել էր փախուստ պատասխանատվությունից։
Առաքելյան անդրադառնալով այդ հայտարությանը՝նշեց,որ պատասխանեց. «Այդ ամենը, ինչի մասին ասում են իմ գործընկերները, դա ինքնին առաքելություն է։ Առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով։ Դժբախտ սրտով առաքելության չեն գնում։ Իսկ ես ինձ բռնեցրել եմ էն մտքի վրա, որ ես տեւական ժամանակ դժբախտ սրտով եմ էդ առաքելությունն անում»,–եզրափակեց պատգամավորը։

 

Արմինե Գևորգյան