Բավ է պառակտվել
17-02-2015 14:03

ԲՀԿ-ի պատգամավորը հրաժարվել է մանդատից

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան»կուսակցության խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանին: Հայկական մամուլի տվյալներով՝ Մանուկյանին մանդատից հրաժարվելու պատճառն է հանդիսացել ԲՀԿ-ի շարքերից նրա հեռանալը: Նշենք, որ փետրվարի 16-ին երկու պատգամավոր՝ Արագած Ախոյանը և Կարո Կարապետյանը ԲՀԿ-ի խմբակցությունից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել: Նրանք մտադիր են շարունակել իրենց գործունեությունը որպես անկուսակցական պատգամավորներ: