Բավ է պառակտվել
27-06-2022 15:15

Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարվել է մանդատից

Անկուսակցական, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Դավթյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հայտնում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Դավթյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի իր դիմումը՝ նրա լիազորությունները կդադարեցվեն։